շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ՝ ճանապարհի երթևեկելի գոտում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ՝ ճանապարհի երթևեկելի գոտում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Այս պահին տարածքը սահմանազատել են վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Սիրեկանյանը և պարեկ Օնիկ Առաքելյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. հայտնաբերվել է տղամարդու դի։

Օպերատիվորեն ժամանած 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

  • Կիսվել: