«Նորք» ԻԿՀ բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում
«Նորք» ԻԿՀ բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։
Այս մասին տեղեկանում ենք «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից:
Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը։