շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՆԳՆ Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը Քրեական ոստիկանությունն է

ՆԳՆ Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը Քրեական ոստիկանությունն է

Քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այդ մասին, Ոստիկանության օրվա նախաշեմին, հաղորդագրություն  է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։
 
Ստորաբաժանումում գործում են ոլորտային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով։
 
Ծառայությունը համալրված է քրեաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված ծրագրային համակարգերով, թվային տեխնոլոգիաներով:
 
ՔՈ գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։

  • Կիսվել: