շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Նավուրի մի երիտասարդ բնակիչ ապօրինի ծառահատում է կատարել

Նավուրի մի երիտասարդ բնակիչ ապօրինի ծառահատում է կատարել

Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նավուր գյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ ապօրինի ծառահատում է կատարել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հանդամասերից մեկում գտնվող մի կացարանի բակում հայտնաբերվել է երիտասարդի անվամբ հաշվառված «ԳԱԶ-66» բեռնատարը՝ փայտանյութով բարձված։ Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա հաճարենու 7 խորանարդ մետր փայտանյութ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

  • Կիսվել: