Նախագահի տիկինը պատմել է, թե ինչ է նվիրելու իր թոռնիկներին Նոր տարուն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ Նունե Սարգսյանի թոռնիկները ամանորյա նվերների ցանկում գրքեր և խաղալիքներ են ընդգրկել: Այս մասին տիկին Սարգսյանն ասել է լրագրողների հետ զրույցում:
«Տեղյակ եմ, թե ինչ նվերներ են ուզում թոռնիկներս, ցուցակն ինձ մոտ է: Հիմնականում ցանկանում են գրքեր, խաղալիքներ, տատիկի տանը գիշեր անցկացնել: Վերջին ցանկությունն իրենց համար կարծես տոն լինի, երբ մեզ մոտ են գիշերում, և առավոտյան միասին նախաճաշում ենք»,- նշել է ՀՀ նախագահի տիկինը:
Նա նաև անդրադարձել է իր նոր՝ «Կախարդական կոճակներ» գրքին, որը ձմեռվա մասին է լինելու: Սարգսյանի խոսքով՝ այդ գրքի պատմության վրա աշխատում է բալետի խորեոգրաֆի հետ, որպեսզի հետագայում այն դառնա մանկական բալետային ներկայացում: