Նաիրա Զոհրաբյանը դիմում է վարչապետին ու նախագահին
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա զոհրաբյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին:
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ: Զոհրաբյանը հրապարակել է Գերման Ավագյանի նկարահանած զինվորների լուսանկարը և կից գրել
«Ես միանում եմ Սահակ Պողոսյանի չելենջին եւ դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նախագահ Արմեն Սարգսյանին։ 2020 թվականի կերպարվեստի պետական մրցանակը շնորհեք Գերման Ավագյանին։
Գերմանի լուսանկարները ասես մեր երակներով հոսող արյունը լինի»։