երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Մոտորանավակը խափանվել է, 4 քաղաքացի չեն կարողացել վերադառնալ ափ․ օգնել են ջրափրկարարները

Մոտորանավակը խափանվել է, 4 քաղաքացի չեն կարողացել վերադառնալ ափ․ օգնել են ջրափրկարարները

Հուլիսի 29-ին, ժամը 16։12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում մոտորանավակը խափանվել է, 4 քաղաքացի չեն կարողանում վերադառնալ ափ:

ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ մոտորանավակի վառելիքը վերջացել է։

Ջրափրկարարները մոտորանավակը ուղեկցել են ափ։

  • Կիսվել: