ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն՝ կորոնավիրուսի հայտնաբերման համար. նախարար

Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն՝ կորոնավիրուսի հայտնաբերման համար. նախարար

Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։

«Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան»,-գրել է նախարարը:

  • Կիսվել: