«Մեզ հաշվի չեն առնում». Երևանի Օղակաձև զբոսայգում քաղաքապետարանը ապամոնտաժեց տարեցների զրուցարանը
Երեւանի Օղակաձեւ զբոսայգում ապամոնտաժում են ցրուցարանը, տարեց քաղաքացիները բողոքում են դրա դեմ։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես 80 տարեկան մարդ եմ, առավոտ վեր եմ կենում, բան չկա անելու, գալիս ենք այստեղ, զբաղվում ենք, նարդի է, բլոտ է, շախմատ է, մի երեք-չորս ժամ ամենաքիչը զբաղվում ենք։ Ինչի՞ եք քանդում, օրինակ։ Ես գտնում եմ, որ սխալ է, որ քանդում են»։
Նրանց ասել են, որ երեխաների համար խաղահրապարակի տարածքն են մեծացնում. «Կարելի էր նախօրոք ասել, որ այստեղ քանդվելու է, այնտեղ տեղը պատրաստ է, գնացեք այնտեղ։ Իսկ իրենք ուղղակի եկել են, քանդում են։ Մեզ չեն էլ տեղեկացրել։
Մեծ մարդիկ են, բոլորն էլ ծերեր են։ Գալիս ենք, զբաղվում ենք այստեղ։ Օր ենք անցկացնում։ Մեզ բոլորովին հաշվի չեն առնում։ Գալիս ենք, նարդի ենք խաղում, կարտ են խաղում մարդիկ, դոմինո են խաղում, աղբյուրը մոտիկ է, զուգարանը մոտիկ է, մեծ մարդիկ ենք։
Մենք նստած էինք, ասացինք՝ մի քանդեք, բայց լինգը վերցրեցին, դրեցին, քանդեցին, սեղանները քանդեցին։ Ասեցին՝ ձեզ տանում ենք լավ տեղ։ Բայց էնտեղ ջուր չկա»,–ասաց տերեցներից մեկը։
Երեւանի Կենտրոնի թաղապետի օգնականն էլ նշեց, որ տարեցներին առանց զրւցարանի չեն մնա, 50 մետր այստեղից հեռու զրուցարան կկառուցվի, իսկ այստեղ խաղահրապարակ է կառուցվում։