հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Մեծ քանակով մթերք գնելու խուճապն անիմաստ է. Արմեն Պողոսյան

Մեծ քանակով մթերք գնելու խուճապն անիմաստ է. Արմեն Պողոսյան

Վերջերս մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել՝ տարածել տագնապալի լուրեր: Լրագրողների հետ հանդիպումն այսօր այսպես սկսեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ խոսելով նոր կորոնավիրուսի տարածման և որպես դրա հետևանք՝ դեղատներում հակասեպտիկների դեֆիցիտի մասին:

Նա ասաց, որ ընդամենը պետք է պահպանել հիգիենայի կանոնները, իսկ եթե դիմակներ չկան, կարելի է երկու-երեք շերտ թանզիֆ օգտագործել. «Հիգիենայի կանոններն առանց էպիդեմիայի էլ պետք է պահպանել»:

«Փողոցում դիմակ կրելն անիմաստ է, այն պետք է կրել մարդաշատ վայրերում, տրանսպորտում»,-նշեց ասուլիսի մյուս բանախոսը՝ ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բ. գ. դոկտ., պրոֆ. Արմենակ Համբարձումյանը: Նա վստահեցրեց, որ ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդ միակ մարդը, որին մեկուսացրել են Ծաղկաձորում, ինչպես նաև՝ նրա հետ մյուս կոնտակտավորները, որոնք նույնպես միևնույն վայրում են, պատշաճ վերահսկողության ներքո են:

Ինչ վերաբերում է օդանավակայանի բժիշկներին՝ Համբարձումյանն ասաց, որ նրանք բարձր պրոֆեսիոնալներ են և հստակ կատարում են իրենց աշխատանքը:

Արմեն Պողոսյանն էլ անդրադարձավ մթերքների շուկայում ստեղծված խուճապին և նշեց, որ դա անիմաստ ու անհիմն պանիկա է:

  • Կիսվել: