հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Մենք շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք ենք ունենալու․ նախարար

Մենք շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք ենք ունենալու․ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հեռավար դասերին:

«Մենք այսօր ամփոփում ենք հեռավար դասապրոցեսի իրականացման առաջին շաբաթը: Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ աշակերտների 80 և ավելի տոկոսի ներգրավվածություն ունենք այս գործընթացում, ինչը հավասար է դպրոցներում հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին: Մենք մեծամասամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց՝ այսօրվա դրությամբ ոմանց մոտ սարքերի խնդիր կա, սակայն որոշ դոնորներ խոստացել են սարքեր տրամադրել, և այդ հարցը պատրաստվում են այս կերպ լուծել: Նախարարը տեղեկացրեց՝ ինտերնետ հասանելիության վերաբերյալ տեղեկությունները հավաքում են, միաժամանակ օպերատորների հետ կապի մեջ են՝ լուծելու այդ խնդիրը:

«Աստված տա, ապրիլի 14-ով այս ամենը ավարտվի, բայց այն ոգևորվածությունը, որ հիմա կա, հիմք է տալիս կարծելու, որ մենք շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք ենք ունենալու»,- ասաց նա:

  • Կիսվել: