Մեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման. ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը
Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 13-ի նիստի մեկնարկին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:
«1 տարի առաջ ՀՀ-ն ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։