կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
«Մեկ կաթիլ մարդասիրություն» արյունատվության ակցիան համախմբել էր հանրային դեմքերի, բազմաթիվ երիտասարդների և հյուրերի. ԱՆ

«Մեկ կաթիլ մարդասիրություն» արյունատվության ակցիան համախմբել էր հանրային դեմքերի, բազմաթիվ երիտասարդների և հյուրերի. ԱՆ

Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված «Մեկ կաթիլ մարդասիրություն» արյունատվության ակցիան «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում համախմբել էր հանրային դեմքերի, բազմաթիվ երիտասարդների և հյուրերի, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
 
՛՛Նրանք միացել էին արյունատվության կարևոր առաքելությանը՝ իրենց ներդրումն ունենալու կյանքեր փրկելու գործում։
 
Ակցիայի նպատակն է բարձրաձայնել դոնորության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը, անվարձահատույց արյունատվությունը մեզանում դարձնել ավանդույթ ու սոցիալական պատասխանատվության յուրահատուկ դրսևորում, համալրել արյան մեր պաշարները` ևս մեկ անգամ ընդգծելով յուրաքանչյուր դոնորի կատարած ներդրման արժեքը։
 
Այսօր արյունատվության ակցիաներ են կազմակերպվել նաև արյան ծառայության մարզային բոլոր կենտրոններում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: