Մարմնի 90 տոկոս այրվածքներով մի տղամարդ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի տղամարդ, ով մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։ Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են նրա ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Նորք վարչական շրջանում։ Բժիշկները տղամարդու վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: