ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ)

Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ)

ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամաբարանադաշտ է բացահայտվել:Նախնական վարկածով թվագրվում է Ք.Ծ.Ա. 7-6-րդ դդ-ին: Հնագետները վստահեցնում են` այս տեսակ դամբարաններ Հայաստանում ոչ մի տեղ մինչ օրս չեն հայտնաբերվել:

Մայրաքաղաքից ժամանած մասնագետները ամիսներ է արդեն՝ նորահայտ յոթ դամբարաններում պեղումներ են իրականացնում: Գտածոները մարդակային ոսկորներ են, նիզակ ու թևնոց:

Դամբարաններից մեկը` որպես բացառիկ շինություն, տեղափոխվեց Կապանի երկրագիտական թանգարան, իսկ ոսկորներն ու գտածոները փորձագիտական ուսումնասիրության են հանձնվել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: