Մահացել է Վարդան Սըրմաքեշի հայրը
Ժնևում 94 տարեկան հասակում մահացել է շվեյցարահայ բարերար, գործարար Վարդան Սըրմաքեշի հայրը։
Վաղը Ժնևում կկայանա նրա հոգեհանգիստը, իսկ հունվարի 9-ին հուղարկավորությունը։
Սգո արարողություններին կմասնակցեն շվեյցարացի գործարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար ժնև կթռչեն նաև հայաստանցի գործարարներ և պաշտոնատար անձիք։
Նշենք, որ Վարդան Սըրմաքեշը սերում է ոսկերիչների ընտանիքից։ Նա «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցների հայտնի բրենդի սեփականատերն է, «ԱրմՍվիսԲանկի» նախագահը։ Սըրմաքեշը բազմամիլիոնանոց ներդրումային ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում, ինչպես նաև ֆինանսավորում բարեգործական ծրագրեր։
Այս նյութը հասանելի է նաևРусский