շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Մահացել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրայր քահանա Սահրադյանը

Մահացել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրայր քահանա Սահրադյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը: Գույժը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ից սկսված։ Հոգեհանգստյան կարգը կկատարվի ժամը 18:00-ին։

Վերջին օծումը կկատարվի մայիսի 4-ին՝ ժամը 11-ին՝ հընթացս Սուրբ Պատարագի, նույն եկեղեցում։

 

 

  • Կիսվել: