երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Մահացել է ՍՈՒ-34 բազմաֆունկցիոնալ կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը

Մահացել է ՍՈՒ-34 բազմաֆունկցիոնալ կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը

Ռուսաստանում 84 տարեկանում կյանքից հեռացել է ՍՈՒ-34 բազմաֆունկցիոնալ կործանիչի գլխավոր կոնստրուկտոր, հայկական ծագում ունեցող Ռոլան Մարտիրոսովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ռոլան Մարտիրոսովը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում: 1959 թվականից աշխատել է  Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում և հասել նախագծերի ամենաառաջատար բաժնի ղեկավարի պաշտոնին:

Մարտիրոսովը մասնակցել է ՍՈՒ-24 և ՍՈՒ-24Մ ինքնաթիռների ստեղծման աշխատանքներին: Նրա անմիջական ղեկավարությամբ է ստեղծվել ՍՈՒ-34 կործանիչը:

Ռոլան Մարտիրոսովի ստեղծած նոր ՍՈՒ-34 ինքնաթիռը կարող է երկարատև թռիչք կատարել 10 ժամյա լիցքավորմամբ 8 տոննա բեռնվածության դեպքում:

  • Կիսվել: