Մահացել է Սամվել և Կարեն Կարապետյանների հայրը
Մահացել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանների հայրը՝ Սարգիս Կարապետյանը։
Սարգիս Կարապետյանը հայրենի Լեռնահովիտ գյուղի դպրոցի երկարամյա տնօրենն է եղել։
Հոգեհանգիստը կկայանա մայիսի 9-ին, ժամը 18։00-ին, Տաշիր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 13-ին, նույն եկեղեցուց։