Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավով տեղեկացա Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան մասին։
Երկար տարիներ ղեկավարելով մարզային խոշոր բժշկական կենտրոններից մեկը պարոն Իսահակյանը դրսևորել է մեծ նվիրում, պատասխանատվություն ու պրոֆեսիոնալիզմ կարևոր ազդեցություն ունենալով մարդկանց առողջության բարելավման գործում։
Ցավակցում եմ Արմեն Իսահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, Գյումրու բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին»։



