«Մաղթում ենք անվրդով գահակալության երկար տարիներ». Արագածոտնի թեմը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին է
Արագածոտնի թեմի Թեմական խորհուրդը, Եկեղեցականաց դասը, պաշտոնեությունը և հավատացյալները կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին։
«Սիրելի՛ Վեհափառ Տեր, որդիական անմնացորդ սիրով և խոնարհությամբ աղոթում ենք Ձերդ Վեհափառության կենաց արևշատության համար՝ մաղթելով Ձերդ Սրբությանը ուժ, կորով և անվրդով գահակալության երկար տարիներ»,- ասվում է հաղորդագրությունում։