կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Լոռու և Տավուշի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի լուսաբանման նպատակով Ալավերդիում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն

Լոռու և Տավուշի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի լուսաբանման նպատակով Ալավերդիում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն, հայտնում է ՆԳՆ-ն:

Կենտրոնը պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։

Կենտրոնի կողմից տեղեկատվությունը կհրապարակվի Միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում։

  • Կիսվել: