Լավ բանակցություններ ենք վարել ՀՀ-ի հետ՝ Արաքսի աղտոտվածությունը վերացնելու համար. Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար
Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը Արաքս գետի աղտոտվածության մոնիտորինգի մասին ասել է. «Մենք գետն ամբողջությամբ մոնիտորինգ ենք անում, և աղտոտվածության մասին արծարծվող լուրերը ամենևին չեն համապատասխանում իրականությանը։ Իհարկե, այն ունի աղտոտվածություն, բայց դրանք չունեն այնպիսի վնասներ, որոնք նշվում են», գրում է parstoday.ir-ը:
Արաքս գետի աղտոտվածության վերաբերյալ քննարկվող խնդիրների մասին Ալի Սալաջեղեհը հավելեց. «Արաքս գետի հետ կապված Հայաստանում շատ լավ հանդիպում տեղի ունեցավ, և մենք հետամուտ ենք Արաքս գետի աղտոտվածության վերացմանը»:
Սալաջեղեհը պահանջել է Հայաստանից ավելի շատ համագործակցել այս հարցում՝ ասելով․ «Մենք հետամուտ ենք հարցերին արտաքին գործերի նախարարության միջոցով և Աստծո կամոք մենք կլուծենք խնդիրները»։