շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Լարսը բեռնատարների համար փակ է, ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Լարսը բեռնատարների համար փակ է, ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հայաստանի տարածքում, փետրվարի 20-ի ժամը 18:25-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն:

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: