ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։
Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների արձանագրությունները։ Դրանք կարելի է ներբեռնել և ծանոթանալ արդյունքներին։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին այլ քաղաքական ուժեր ևս։



