Կրկես պահելը շատ դժվար գործ է. Նարեկ Մալյան
Մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում ցուցադրվել է «Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացումը: Միջոցառումը կազմակերպել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:
Լրագրողների հետ զրույցում, խոսելով ներկայացման մասին, Մալյանն ասաց. «Այս ամենը խորհրդանշում է այն կրկեսը, ինչում մենք ապրում ենք, ինչպես գիտեք՝ կրկես պահելը շատ դժվար գործ է»:
Նշենք, որ օրեր առաջ միևնույն վայրում՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում, ցուցադրվել էր «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել և ոիղեկցվել էր միջադեպով: