հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Կրակոցներ Ջավախքում. ի՞նչ կապ ունի դեպքի հետ պատգամավոր Հենզել Մկոյանը (տեսանյութ)

Կրակոցներ Ջավախքում. ի՞նչ կապ ունի դեպքի հետ պատգամավոր Հենզել Մկոյանը (տեսանյութ)

Ջավախքի Ախալքալաքի քաղաքում կրակոցներ են հնչել: Դեպքը, ինչպես հայտնում է տեղական Jnews-ը լրատվամիջոցը, տեղի է ունեցել այօր, ժամը 15:40-ին, Վրաստանի խորհրդրանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ:

Լրատվամիջոցը հայտնում է, որ ո՞վ է կրակել, ո՞ւմ և ի՞նչ պատճառով, դեռ պարզ չէ:

«Քաղաքում միայն մի քանի կրակոց են լսել: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, ելնելով նրանից, որ տեղում չէ շտապ օգնությունը, կարելի է ենթադրել, որ կրակոցներից տուժածներ չկան:

Դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ են հավաքվել, սակայն դեռ ոչ ոք մանրամասներ չի պատմում», - հայտնում է լրատվամիջոցը:

Ո՞վ է Հենզել Մկոյանը

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում ազգությամբ հայ 3 պատգամավոր է ներկայացված։ Երեքն էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից են՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը:

 

Տեղական մասշտաբներով մեծ կարողությունների տիրապետող Հենզել Մկոյնը Վրաստանի խորհրդարանի ամենալռակյաց պատգամավորներից է:

 

«Թրասնփարենսի ինթերնեյշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր Վրաստանի խորհրդարանի ամենալռակյաց պատգամավորների ցանկը։ Նրանց մեջ էր նաև Հենզել Մկոյանը, ով 4 տարվա մեջ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել․ վրացերեն չգիտի։

 

Մկոյանը, սակայն, ելույթ չունենալու իր պատճառաբանությունն ունի. - «Ես համալսարանի ֆիզմաթն եմ ավարտել և ճոխ խոսել չգիտեմ, ես ճոխ գործել գիտեմ»:

 

  • Կիսվել: