երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Կոտայքի մարզում հակատանկային արկ են հայտնաբերել

Կոտայքի մարզում հակատանկային արկ են հայտնաբերել

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ քաղաքացին հողային աշխատանքներ կատարելիս Բագրևանդ թաղամասի փողոցներից մեկում կասկածելի զինամթերք է հայտնաբերել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորական ջոկատի սակրավորները

Սակրավորները վնասազերծել են Բագրևանդի 51 հասցեում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացու կողմից հայտնաբերված հակատանկային արկը և այն ոչնչացնելու համար տեղափոխել են անվտանգ վայր:

  • Կիսվել: