Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Ռուսաստանում
Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցում թոշակառու է մահացել, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 79-ամյա կինն առաջին ախտանշանները զգացել է մարտի 13-ին։ Նա բուժում է անցել մասնավոր կլինիկայում, սակայն երկու օր հետո նրան տեղափոխել են ինֆեկցիոն բուժհաստատություն։
Ինֆեկցիոն հիվանդանոցում կինը մեկուսացված է եղել վերակենդանացման բաժանմունքում։