շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ է 89 միլիոն բժշկական դիմակ․ ԱՀԿ-ն հաշվարկներ է ներկայացրել

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ է 89 միլիոն բժշկական դիմակ․ ԱՀԿ-ն հաշվարկներ է ներկայացրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ են շուրջ 89 միլիոն բժշկական դիմակ եւ շուրջ 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց: Այս մասին ասվում է երեկ երեկոյան ԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ։ 

Համաձայն այդ հաղորդագրության՝ պաշտպանական միջոցների պակասն սպառնալիքի տակ է դնում մարդկանց կյանքը։  Աճող գլոբալ պահանջարկի բավարարման համար արդյունաբերությունը պետք է 40 տոկոսով ավելացնի պաշտպանական միջոցների արտադրությունը: Այդ միջոցների մատակարարումների ընդհատումները «վտանգի են ենթարկում մարդկանց կյանքը»:

Ինչպես փոխացնում է  ՏԱՍՍ-ը, ԱՀԿ-ի գնահատումների համաձայն՝ «COVID-19 հիվանդությանը հակազդելու համար ամեն ամիս պահանջվում Է 89 միլիոն դիմակ», իսկ ինչ վերաբերում է «բուժզննության համար ձեռնոցներին, այդ թիվը հասնում է 76 միլիոն զույգի»: Բժշկական նպատակների համար ամսական հարկավոր է նաեւ 1,6 միլիոն պաշտպանական ակնոց

 

  • Կիսվել: