երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու

Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու

«Սպառողի օգնական» հարթակի միջոցով Մրցակցության և սպառողների շահերի  պաշտպանության հանձնաժողով են ստացվել մի շարք բողոքներ այն մասին, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանները ապահովված չեն գազիֆիկացման հնարավորությամբ։

Կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության  նկատմամբ վարույթ է հարուցվել, ի թիվս այլնի, շենքային համալիրի գազիֆիկացման չապահովման փաստի առնչությամբ։ 

Վարույթի ընթացքում Ընկերությունը քայլեր է ձեռնարկել գազիֆիկացման իրականացման ուղղությամբ, սակայն հետագայում պարզվել է, որ ներտնային գազիֆիկացման հնարավորության ապահովման համար գնորդներից պահանջել է յուրաքանչյուր բնակարանի հաշվով հավելյալ վճարել 357 000 ՀՀ դրամ։

Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ ընկերության վարքագիծը պարունակում է սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ՝ հանձնարարելով անհապաղ և առանց գնորդներից որևէ վճար գանձելու ապահովել բնակարանների ներտնային գազիֆիկացման գործընթացի իրականացումը, ինչպես նաև նրանց վերադարձնել արդեն իսկ գանձված գումարները, հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից:

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ.

https://ef.competition.am/api/decision/67CA0ECD-5980-4DE9-AB0C-  CAB786C3CECE/download 

  • Կիսվել: