ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Եթե որդուս ծեծողներին պատասխանատվության չենթարկեն, կդիմեմ միջազգային ատյաններ․ Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հարազատները բողոքի ակցիան՝ հոսպիտալի դիմաց

Եթե որդուս ծեծողներին պատասխանատվության չենթարկեն, կդիմեմ միջազգային ատյաններ․ Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հարազատները բողոքի ակցիան՝ հոսպիտալի դիմաց

Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն այսօր` մարտի 7-ին, հոսպիտալի դիմաց են. նրանք բողոքում են դատարանի կայացրած որոշման դեմ։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը։

Գործով մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ արձակվեց։

Նշենք, որ Արամ Մխիթարյանը շուրջ 6 ամիս է կոմայի մեջ է։

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

  • Կիսվել: