երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կողմնային ազդանշանային սյուները վնասող և գողացող քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության

Կողմնային ազդանշանային սյուները վնասող և գողացող քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության

Տեղեկացնում ենք, որ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն » ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։  Այս մասին հաղորդում են ՀՀ տարածքային կառավարմա և ենթակառուցվածքների նախարարություից։ Ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթևեկության ժամանակ և անվտանգ են դարձնում այն։

«Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել և չգողանալ սյուները։ Այլապես կենթարկվեն պատասխանատվության:»,- գրված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: