Խոշոր հրդեհ՝ Վարդաշենում. այրվել 3 տան տանիք
Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վարդաշեն գյուղի Վիկտոր Համբարձումյան փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:33-ին, մարվել՝ 06:35-ին:
Այրվել են թիվ 7 տան տանիքը (մոտ 170 քմ), հարակից ավտոտնակի տանիքում կուտակած 100 հակ անասնակեր, թիվ 9 տան տանիքը (մոտ 100 քմ) և թիվ 11 տան տանիքը (մոտ 3 քմ):