երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Խեղճ թաղապետը ի՞նչ անի, եկել են, սադրել են, իրենք էլ ծեծել են. Գառնիկ Դանիելյանը հեգնեց

Խեղճ թաղապետը ի՞նչ անի, եկել են, սադրել են, իրենք էլ ծեծել են. Գառնիկ Դանիելյանը հեգնեց

Ձեր կոալիցիոն գործընկերները 10-20 հոգով դաժան ծեծի են ենթարկում բլոգերին, հետո նա ձերբակալված, հայտնվում է ոստիկանական բաժանմունքում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ իր էլույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Թաղապետն էլ գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ներողություն է խնդրում Տիգրան Ավինյանից, բայց ոչ այն մարդուց, որին մարմնական վնասվածք են հասցրել:

Ի դեպ դրանից առաջ ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել էդ բլոգերին, ամեն ինչ սկսել է հենց դրանից:

Ոչ ոք իրավունք չունի դրանից հետո պաշտպանի թաղապետին: Ասում է՝ դե սադրել են, խեղճ թաղապետ ի՞նչ անի, եկել են սադրել են, ստիպված ծեծել են: Ասում է՝ դե մենք շատ ուժեղ տղերք ունենք, բայց մենք զսպեցինք որ չծեծեք, սուվերենության դեմ հարձակում է տեղի ունեցել, հա լավ ամոթ է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

 

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

  • Կիսվել: