երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԿԳՄՍՆ-ն 2026-ին և 2027-ին, ինչպես նաև հետագա տարիներին նախատեսում է Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի

ԿԳՄՍՆ-ն 2026-ին և 2027-ին, ինչպես նաև հետագա տարիներին նախատեսում է Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի

ԿԳՄՍ նախարարությունը 2026 և 2027 թվականներին, ինչպես նաև հետագա տարիներին նախատեսում է Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի՝ համերգային ծրագրերով հանդես գալու նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
 
Այդ նախաձեռնության շրջանակում նախապատրաստվել է դրամաշնորհային ծրագրի մասնակցության մրցույթի հրավեր։
 
Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարություն՝ մասնակցելու հանդիպման, որի ընթացքում կքննարկվեն վերոնշյալ ծրագրի մանրամասները։
 
Շահագրգիռ կազմակերպությունները և անհատները կարող են իրենց մասնակցությունը հաստատել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով նամակ՝ նշելով հանդիպման մասնակցի անունը և ազգանունը, էլփոստը, հեռախոսահամարը։ Նույն էլեկտրոնային փոստին կարելի է ուղարկել նաև ծրագրի լավարկմանը վերաբերող առաջարկություններ։
 
Ծրագրին կարող եք ծանոթանալ կայքում՝ https://escs.am/am/news/35473
 
 
 
 
 

  • Կիսվել: