չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր

Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Վաղաշեն բնակավայրից դեպի Աստղաձոր բնակավայր տանող միջհամայնքային ճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

  • Կիսվել: