երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ջրվեժ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Ջրվեժ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հունիսի 8-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 17։28-ին: Այրվել է ավտոմեքենան։

 

  • Կիսվել: