ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահաս քաղաքացիների՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահաս քաղաքացիների՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

Հուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասների։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

«Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: