շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն Աբովյան քաղաքում

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն Աբովյան քաղաքում

Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 13-ից մինչև վթարի վերացումը Աբովյանում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7:00-ից-12:00-ը և 18:00-23:00-ը:

Աշխատանքների ավարտի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: