երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Իսկ կլինի՞ այս կոնֆետը ես չուտեմ, տանեմ Արփիին․ վարչապետը իրեն կոնֆետ հյուրասիրած թոշակառուին

Իսկ կլինի՞ այս կոնֆետը ես չուտեմ, տանեմ Արփիին․ վարչապետը իրեն կոնֆետ հյուրասիրած թոշակառուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  շրջել է  Նոր Նորքի շենքերից մեկում, հյուրընկալվել բնակիչներին ու նրանցից հետաքրքրվել, թե արդյոք իրենց կյանքում զգացել են իր կողմից ներկայացված «100 փաստեր»-ը։

Բնակարաններից մեկում միայնակ ապրող թոշակառու կինը պատմել է, որ ամիսը 40  հազար թոշակ է ստանում, և այդ գումարը ծախսելու համար ամսվա օրերի մեջ է բաժանում։  Կինը կոնֆետ է հյուրասիրել վարչապետին ու նրան ուղեկցող անձանց։

«Բայց էս կոնֆետի մեկ կիլոգրամն  ամենաքիչը 1.200 դրամ արժե»,-կատակել է վարչապետն, ինչին թոշակառու կինն արձագանքել է, որ իր աղջկա սկսեսուրն է իր համար Ռուսաստանից ուղարկել։ 

«Իսկ կլինի՞ այս կոնֆետը ես չուտեմ, տանեմ Արփիին»,-ասել է Նիկոլ Փաշինյանն ու շարունակել ջերմ զրույցը թոշակառուի հետ։ 

  • Կիսվել: