Իսակովի պողոտայում վրшերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
Այսօր՝ հուլիսի 27-ին, «Վեոլիա Ջուր» ընկերություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում վաղ առավոտից կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում փողոցով մեկ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ու երբ փորձել են վթարը վերացնել, ողբերգական դեպք է տեղի ունեցել։
«Lexus» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակցին։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է աշխատակցի մահը։
Այս պահին «Վեոլիա Ջուր»-ը սպասում է, որպեսզի քննչական գործողություններն ավարտվեն, որից հետո կսկսի խցանված կոյուղատարի մաքրման աշխատանքները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Խ.-ն, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, վրաերթի էր ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Սեդրակ Ի.-ին։
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։



