երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Իսակովի պողոտայում բախվել են «Մերսեդեսն» ու մոպեդը. Վերջինիս վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Իսակովի պողոտայում բախվել են «Մերսեդեսն» ու մոպեդը. Վերջինիս վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Օգոստոսի 2-ին, ժամը 21:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Ա.) և մոպեդը (վարորդ՝ Ա․ Պ․)։

Փրկարարները մոպեդի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

  • Կիսվել: