չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ինչո՞ւ է խստացվում քաղաքացիների տեղաշարժը և ինչո՞ւ հենց յոթ օրով. պարզաբանել է Ավինյանը (տեսանյութ)

Ինչո՞ւ է խստացվում քաղաքացիների տեղաշարժը և ինչո՞ւ հենց յոթ օրով. պարզաբանել է Ավինյանը (տեսանյութ)

Փոխվարչապետ, ՀՀ գլխավոր  պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պարզաբանել է 24 մարտի, 2020 N 16  որոշման կայացման նպատակն ու անդրադարձել այն հարցին, թե ինչու այժմ կիրառվեց քաղաքացիների  տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշումը:

«Մեր բոլոր ջանքները կենտրոնացած են եղել կորոնավիրուսի կանխարգելմանը միտված: Մոտակա յոթ օրերի ընթացքում պետք է խնդրենք մնաք տանը, դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե բացառության ցանկում է ձեր աշխատանքի վայրը, ապա կարող եք գնալ աշխատանքի, բայց պահպանել բոլոր ցուցումները:

Յոթ օրվա ընթացքում փորձում ենք վարակի տարածման  ռիսկերը նվազագույնի հասցնել և նոր տեխնոլոգիական գործիքներ ենք կիրառելու ավելի էֆեկտիվ հայտնաբելելու  կորոնավիրուսի դեպքերը: Եվ արդեն իսկ կառավարությունում տեղակայվել է  որոնողական շտաբ, որը որ յոթ օրերի ընթացքում պետք է էֆեկտիվորեն ամբողջական  գործիքակազմը զարգացնի և հասցնի էն մակարդակի, որ մենք հնարավորություն ունենանք յոթ օր հետո այս սահմանափակումներից դուրս գալ»,-նշել է նա:

Ավինյանն անդրադարձել է նաև տեղաշարժման համար նախատեսված թերթիկների անհրաժեշտությանը և ասել. «Ողջ տվյալները կուտակվելու են մեզ մոտ: Կարող եք համոզված լինել, որ տվյալների վերլուծության արդյունքում համաճարակաբանները ձեզ հետ կկապվեն: Հավելվածը հասանելի է լինելու այֆոնների համար, նաև հասանելի է օնլայն տարբերակով»:

  • Կիսվել: