Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևան քաղաքում՝ հունիսի 8-ին երեկոյան, հունիսի 7-ին, 9-11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-ին կեսօրից հետո, 7-ին, 9-11-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ–տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ
արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։



