երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Իմքայլական պատգամավորը բաց պայքարի մեջ է մտնում Արսեն Թորոսյանի հետ

Իմքայլական պատգամավորը բաց պայքարի մեջ է մտնում Արսեն Թորոսյանի հետ

Իշխանական պատգամավոր Սոֆա Հովսեփյանը բաց պայքարի մեջ է մտել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Նա անթաքույց ընդդիմանում է նախարարի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելմանը կենտրոնը փակելու և այն Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշմանը:

Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրել է.

«Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում։ Համակարգ, որը տարիներով է կառուցվել և շատ ու շատ նվիրյալ բժիշկների ջանքերով։

ՄեծափսոսանքովլսեցիՁԻԱՀ֊իկանխարգելմանազգայինկենտրոնի 86 աշխատակիցների աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին։ Միևնույն ժամանակ ողջունում եմ ձեր միասնական քայլը։ Սա սպեցիֆիկ ոլորտ է և կապրիզներով ու անձնական ամբիցիաներով որևէ մեկը մոտենալու իրավունք չունի։

#Սթափվեք»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության նախաձեռնությունը՝ միավորել ՁԻԱՀ-ի կանխարգելմանը կենտրոնն ու Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, մեծ աղմուկ է բարձրացրել և բողոքի ցույցերի տեղիք տվել:

Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը նշել է, որ «ՁԻԱՀ կենտրոնի» աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են գրել, որի տակ արդեն 75 աշխատակից է ստորագրել:

Նշենք նաև, որ մինչ այդ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն Արամ Հակոբյանին բերման էին ենթարկվել, այնուհետև՝ ժամեր անց, ազատել: Նա նշել էր, որ իրեն բերման են ենթարկել ինքնիրավչությամբ զբաղվելու համար:

 

  • Կիսվել: