հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
 Ի՞նչ խախտումներ են արձանագրվել մինչև մարտի 26-ի ժամը 18-ը

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել մինչև մարտի 26-ի ժամը 18-ը

Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 635 անձի նկատմամբ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից:

Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց։

Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

 

  • Կիսվել: