կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հյուսիսային պողոտայում այրվել է արևածաղկի տուփերից պատրաստված տոնածառը

Հյուսիսային պողոտայում այրվել է արևածաղկի տուփերից պատրաստված տոնածառը

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում այրվում է «Ապաչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տոնածառը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 16:43-ին: Ամբողջությամբ այրվել է արհեստական տոնածառը (2-3 մ):

  • Կիսվել: