կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հրդեհ «Սայաթ-Նովա» սուպերմարկետում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ  (տեսանյութ)

Հրդեհ «Սայաթ-Նովա» սուպերմարկետում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (տեսանյութ)

Մարտի 13-ին, ժամը 00։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետից ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:23-ին: Այրվել է 2 օդորակիչ. մեկը՝ մասամբ, մյուսը՝ ամբողջությամբ (մոտ 5 քմ տարածք):

  • Կիսվել: