երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ. մանրամասներ

Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ. մանրամասներ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում այրվում են խոտածածկույթ և ծառեր։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին։

  • Կիսվել: